Զինված հարձակում Աֆղանստանի ծննդատան վրա. կան զոհեր ու վիրավորներ. BBC

Cnndatan vra hardzakum

 Մի խումբ զինյալներ ներխուժել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ծննդատներից մեկը: Գրոհայինների ու իրավապահների միջև փոխհրաձգություն է սկսվել, որը տևել է մի քանի ժամ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Զինված հարձակման ժամանակ սպանվել է 15 մարդ, այդ թվում՝ 2 նորածին, 11 ծննդկան և բուժքույրեր: Հայտնի է դարձել, որ ևս 15 հոգի՝ այդ թվում նորածիններ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Հիվանդանոցի շենքի մի հատվածում աշխատում է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բարեգործական կազմակերպությունը, որի մի քանի աշխատակիցներ օտարերկրացիներ են:

Զինված հարձակման ժամանակ հիվանդանոցից տարհանվել են 100 կին և երեխա, ինչպես նաև՝ երեք օտարերկրացի բժիշկներ:

Ծննդատուն ներխուժած իրավապահների համազգեստով բոլոր զինյալները վնասազերծված են:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer

Ձեզ կեհաքրքրի...