Հայաստանում կանանց դեռ պետք է բացատրել, որ իրավատեր են․
Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է, երբ խորհրդարանում , որոշ պատգամավորներ ընդդիմացել են, թե դա նվաստացուցիչ է, որ կանանց պետք է բացատրել, որ իրավատեր են։
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ նա հարց տվեց՝ Հայաստանում չկա՞ն կանայք, որոնց պետք է բացատրել, որ իրավատեր են։ Ինքն էլ պատասխանեց ու օրինակ բերեց ընտանեկան բռնությունների և հատկապես կանանց կողմից դրա մասին չբարձրաձայնելու արատավոր երևույթները։
Զոհրաբյանը հայտնեց, որ դիմել է ոստիկանություն և ստացել է պատասխան, որ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունումից հետո աննշան թվով են մեծացել կանանց կողմից դիմումները։ Ըստ այդմ՝ պատգամավորը պնդում է, որ պետք է փոխել վերաբերմունքը ու փոխել մարդկանց մենթալիտետը։