Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով, երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս սահմանին իջեցվում է

Vrastan

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է արել

Կոչ՝ բեռնատարների վարորդներին

Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված սահմանափակումներից՝ բեռնատարների վարորդներին կոչ ենք անում՝

📍Վրաստանի տարածքում 3 մարդուց ավել չհավաքվել (բեռնատարների հերթի ժամանակ գրանցվել են դեպքեր),

📍Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով (բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս սահմանին իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը),

📍Ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից, իսկ Մառնեուլիի շրջանի տարածքում որևէ ժամի դուրս չգալ մեքենայից (Վրաստանում ժամը 21։00-06։00 ամենօրյա ռեժիմով պարետային ժամ է հայտարարված, իսկ Մառնեուլիի շրջանում խիստ կարանտինային ռեժիմ է)։

📌Վերոնշյալ կարգը խախտած անձինք կտուգանվեն Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից 3000 լարիի չափով։

Նշենք, որ ՀՀ քաղաքացի որոշ վարորդներ արդեն խախտել են վերոնշյալ կարգը և տուգանվել են, այժմ դեսպանությունը իրավական աջակցություն է ցուցաբերում ՀՀ քաղաքացիներին՝ տուգանքների չեղարկման կամ որոշակի մեղմացման շուրջ։

‼Կոչ՝ բեռնատարների վարորդներին‼Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված…

Опубликовано Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia Вторник, 14 апреля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...