Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից․ պաշտոնական

Bnapahpanutyan naxarar

ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Էրիկ Գրիգորյանը 2018-ի մայիսի 12-ին նշանակվել էր բնապահպանության նախարար, իսկ շուրջ 1 տարի անց՝ 2019 թվականի հունիսի 1-ին՝ նախարարության անունը փոխվելուց հետո, նշանակվել էր շրջակա միջավայրի նախարար։

Ձեզ կեհաքրքրի...