Ավստրալիայում ներկայացվել է Boeing-ի արհեստական բանականությամբ առաջին դրոնը. CNN

arhestakan banakanutyun

Boeing Australia-ն ներկայացրել է երկրի օդուժին պատկանող առաջին մարտական անօդաչու թռչող սարքը, որն ունի արհեստական բանականություն: Նախատիպի հեղինակները հուսով են, որ մի օր այն նույնպես կհայտնվի երկնքում օդանավերի կողքին՝ գրում է CNN-ը:

11.5 մետր երկարություն և 3218 կմ թռիչքի հեռահարություն ունեցող Loyal Wingman անունով դրոնն իր արհեստական բանականությունը կօգտագործի ինքնավար թռիչք իրականացնելու համար, միաժամանակ՝ կարողանալով անվտանգ հեռավորություն պահել մյուս օդանավերից:

Սիդնեյում ներկայացված արհեստական բանականությամբ դրոնը արտադրված երեք նախատիպերից մեկն է: Սա նաև առաջին օդանավն է, որն ավելի քան 50 տարվա ընթացքում ստեղծվել է Ավստրալիայում:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կեհաքրքրի...