Փոխհատուցում՝ աշխատանքը կորցրած անձանց աշխատանքով ապահովող գործատուներին

Ashxatanq

Պետությունը նախատեսում է մարտի 16-ից հետո աշխատանքը կորցրած, այնուհետև այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր քաղաքացու համար գործատուին 4 ամիս ժամկետով տրամադրել աշխատավարձի 60 տոկոսի չափով փոխհատուցում, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում: Նա ներկայացրել է նոր ծրագրերը, որոնք ուղարկվել են Կառավարություն՝ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու:

«Առաջին ծրագիրը նոր աշխատատեղերի ստեղծման, խթանման ծրագիրն է: Ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար 4 ամիս ժամկետով ամսական կտրվածքով գործատուին տրամադրել փոխհատուցում՝ շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձ 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 85 հազար դրամը: Դրա մեջ կներառվեն նաև սոցիալական և մյուս պարտադիր վճարները: Ծրագիրը կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասաց Ուդումյանը:

Փոխնախարարի խոսքով՝ մարտի 16-ից հետո գործազորկ դարձած և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանք գտած քաղաքացիների աշխատանքային պայմանագիրը պետք է լինի առնվազն 8 ամիս տևողությամբ: Նախնական նախատեսվում է ծրագիրն իրականացնել 500 շահառուի համար, սակայն թիվը մեծ հավանականությամբ կմեծանա: Միակ պայմանն այն է, որ շահառուն չպետք է աշխատի նույն գործատուի մոտ, որի մոտ աշխատել է մինչև մարտի 16-ն ու ազատվել:

Ձեզ կեհաքրքրի...