Կորոնավիրուսի կրկնման դեպք՝ ՀՀ երեք քաղաքացու մոտ.

Krknvac depqer

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեք քաղաքացու մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին, թե արդյոք եղե՞լ է կրկնակի վարակման դեպք:

«Կորոնավիրուսի կրկնման դեպքեր դժբախտաբար գրանցվել են նաև Հայաստանում։ Մենք փորձնական նպատակով, կորոնավվիրուսը հաղթահարած մոտ 50 քաղաքացիների 2 շաբաթ անց թեստավորել ենք, որից հետո պարզվեց, որ 3 ապաքինվածների մոտ կրկին վիրուսի առկայություն կա։ Նրանց կրկին մեկուսացրել ենք, որպեսզի վիրուսը չտարածվի։ Նրանք ոչ մի գանգատ չունեն»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ վիրուսի կրկնման ամենահավանական տարբերակն այն է, որ վիրուսի ոչ ակտիվ մասնիկները գտնվում են հյուսվածքներում, դրանք չեն բազմանում, բայց դրանց ՌՆԹ-ն առկա է բջիջներում, որը թեստավորելուց հայտնաբերվում է։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24942 թեստավորում, արդեն առողջացել են 1071–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք:

Ձեզ կեհաքրքրի...