Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է սպասարկման կենտրոններ Երևանում ու բոլոր մարզերում

Bacvel en

Պարետի վերջին որոշումով պայմանավորված՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօրվանից վերսկսել է իր մի շարք սպասարկման կենտրոների աշխատանքը:

Ընդհանուր առմամբ, վերաբացվել է սպասարկման 20 կենտրոն, որից 10-ը Երևանում, և 10-ը՝ մարզերում:

Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը, բացառությամբ՝ ապառիկ եղանակով բջջային սարքերի ձեռքբերման:

Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով եւ հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաև՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Կարևոր. Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Սպասարկման կենտրոնները կգործեն երկուշաբթից ուրբաթ, ժամը 11:00 – 15:00, հետևյալ հասցեներում.

Երևան

Աբովյան 33/7

Կոմիտասի 58/2

Էրեբունու 18

Մալաթիա 86/1

Բագրատունյաց 14/67

Ազատության 24/4

Մարգարյան 19/3

Գայի պողոտա 10/6

Տիգրան Պետրոսյան 42/2

Խուդյակով 212/3 (խանութ)

 

Մարզեր

Սյունիք

ք. Կապան, Շահումյան 11/38

 

Արագածոտն

ք. Աշտարակ, Նորայր Սիսակյան 41

 

Արարատ

Արտաշատ, Օգոստոսի 23-ի 109/1

 

Արմավիր

ք. Արմավիր, Հանրապետության 28

 

Լոռի

ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 75/1

 

Կոտայք

ք. Հրազդան, Օգոստոսի 23-ի 50 (առևտրի սրահ)

 

Շիրակ

ք. Գյումրի, Գորկու 50/4

 

Վայոց Ձոր

ք. Եղեգնաձոր, Միկոյան 3/07

 

Տավուշ

ք. Իջևան, Երևանյան 22

 

Գեղարքունիք

ք. Գավառ, Բունիաթյան 2

Բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Հայաստանով մեկ շարունակում է գործել Վիվա-ՄՏՍ-ի՝ առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երևանում և 10-ը՝ մարզերում: Առաքումն իրականացվում է անվճար:

Պատվերների համար հարկավոր է զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի 093298700 համարով կամ` այցելել առցանց խանութ (https://shop.mts.am) ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ:

Ձեզ կեհաքրքրի...