Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց

Mrcuyt

Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց

Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը:

Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:

Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը:

Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեցԵվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Вторник, 28 апреля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...