«Միքայել Մինասյանը ոտից գլուխ միֆ ա». Ալեն Սիմոնյան

Minasyan kaput

«Միքայել Մինասյանը ոտից գլուխ միֆ ա, թող զբաղվի իրեն հասցեագրվող հանցագործություններով և ռոմանտիկ նկարներով մեկնաբանություններով, որոնք երկար ժամանակ է չեմ կարդում: Թող զբաղվի իր և իր բարեկամների միլիարդների և այն գումարների, որոնք որ հավաքվել է, դրանով զբաղվի: Ես հավաստիացնում եմ, որ ինքը պատասխանը տալու է և իրեն չի օգնելու այն հանգամանքը, որ գտնվում է արտերկրում»,- այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նշել էր, թե պետք է «ապամիֆականացնել Մարտի 1-ի, Ապրիլյան պատերազմի ու Հոկտեմբերի 27-ի ստերը»:

Դիտարկում-հիշեցմանը, թե իրենք էլ ընդդիմության ժամանակ առաջարկում էին կարմիր գծերը վերացնել, ԱԺ փոխնախագահը նշեց, որ ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է ներվել, ինչը վերաբերել է 120 հազար քաղաքացու:

Ձեզ կեհաքրքրի...