Նախկին համակարգի «մնացորդների» մաքրման պրոցեսն ընթացքի մեջ է. Ալեն Սիմոնյան

Alen

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ էր հրավիրել, որի ավարտից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Երկու տարին, կարծում եմ, բավարար ժամկետ է, բազմաթիվ խնդիրներ են լուծվել, թեև մեդիադաշտն այդ մասին չի խոսում, քանի որ 90 տոկոսը տարված են գումար աշխատելով: Նախկին համակարգի «մնացորդների մաքրման» պրոցեսն ընթացքի մեջ է՝ քրեական գործեր, հետախուզման մեջ գտնվող անձինք… մոտ ապագայում ավելի շատ նման օրինակների ականատես կլինենք»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Ազգային ժողովի փոխնախագահի խոսքով՝ մեդիադաշտի մի ստվար զանգված նպատակ է հետապնդում ստվեր գցել ներկայիս իշխանության վրա՝ ժողովրդին տրամադրելով կառավարության դեմ:

«ԶԼՄ-ների մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանություններին: Ակնհայտ է, արվում է ամեն ինչ՝ մեկ-երկու նպատակի համար. լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները և իշխանության ձեռքբերումները չներկայացնել՝ փոխարենը ներկայացնելով կոնտեքստից կտրված բազմաթիվ իրավիճակներ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Ձեզ կեհաքրքրի...