Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային չվերթը կկայանա ապրիլի 22-ին

Moskvaic nor chvert

ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով 2020 թ․ ապրիլի 22-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։

«Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից: Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արևշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տվյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կգնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։

Հաղորդագրություն է տարածել  ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

Ձեզ կեհաքրքրի...