ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 40 հազարից․ Worldometer

zoheri tiv

ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 40 565-ի: Մեկ օրում մահացել է 1997 մարդ։ Այս մասին են վկայում Worldometer վիճակագրական ծառայության տվյալները։ Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով է վարակվել 764 հազար մարդ, վարակից բուժվել է 71 հազարը։

Ներկայում ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում վարակակիրների ու զոհերի թվով։

Աշխարհում վարակակիրների թիվը հասել է 2,4 մլն-ի, մահացել է 165 հազար մարդ, ապաքինվել՝ 625 հազարը։

Ձեզ կեհաքրքրի...