ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ.

vtar

Ապրիլի 19-ին, ժամը 19:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեցի կռուգ» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, «Nissan Tiida» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Դ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառերին և հենասյուներին, ինչի հետևանքով ուղևոր Դավիթ Թ.-ն (ծնված 1986 թ.) ավտոմեքենայից դուրս է ընկել։ Ավտոմեքենայից առկա է վառելիքի և յուղի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Դավիթ Թ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները Կարեն Դ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ձեզ կեհաքրքրի...