Արթնացել է Էթնա հրաբուխը.

Etna

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում լուրջ խնդիրներ են առաջացնում նաև բնական աղետները: Ռուսաստանում պայքարում են հրդեհների դեմ, Իտալիայում էլ արթնացել է Էթնա հրաբուխը:

Կարծես իտալացիներին քիչ է կորոնավիրուսը, ինչի հետևանքով այդ երկիրն այսօր մահացածների թվով առաջատարներից է. այստեղ  մահացել է 23,660 մարդ։ Վարակվածների թվով էլ Իտալիան աշխարհում երրորդն է. հաստատվել է վարակի 178,972 դեպք: Բարեբախտաբար, վարակի «եվրոպական հայրենիքում» տեմպերը կարծես դանդաղում են: Դրան հակառակ՝ Սիցիլիայում Էթնա հրաբուխն ակտիվանում է, խառնարանից դուրս եկող ծխի բարձրությունը ձգվում է մի քանի կիլոմետր:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...