ԵՊԲՀ-ն հրապարակել է անվճար երթուղու կանգառները.

Anvchar kangarner

Երևանի պետական բժշկական համալսարանի հայտարարությունը՝ անվճար երթուղու վերաբերյալ․«Հարգելի աշխատակիցներ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով՝ ապրիլի 20-ից, Երևանի քաղաքապետարանն անվճար կազմակերպում է երթուղի՝ ԵՊԲՀ բուժաշխատողների համար:

Առաջին կանգառը Տիգրան Պետրոսյան փողոցի դիսպետչերական կետից է լինելու և նշված դիսպետչերական կետերում կանգ է առնելու` 5-10 րոպե դադարներով:

Անվճար տրասնպորտային միջոցը, Հերացի փողոց հասնելուց հետո, 20֊30 րոպե սպասելու է Հերացի փողոցի դարպասների մոտ և հետադարձ երթուղին իրականացնելու է նույն երթուղիով:

Տրանսպորտային միջոցը, նույն օրը՝ 16։00֊16։15 ժամանակահատվածում, Հերացի փողոցի դարպասների մոտից նորից նույն երթուղիով հետ է գնալու։

Խնդրում ենք, տրանսպորտային միջոցից օգտվելու դեպքում պարտադիր Ձեզ հետ ունեցեք ԵՊԲՀ-ի կողմից տրված տեղեկանքը, եղեք դիմակներով և ձեռնոցներով։

ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և քաղաքապետ Հայկ Մարությանին խնդրին հրատապ լուծում տալու համար:

08:00 Տիգրան Պետրոսյան դիսպետչերական կետ
08:05 Իոսիֆյան դիսպետչերական կետ
08:10 Հալաբյան դիսպետչերական կետ
08:15 Մարգարյան դիսպետչերական կետ
08:20 Բաշինջաղյան դիսպետչերական կետ
08:25 Չաուշի հրապարակ դիսպետչերական կետ
08:30 Մազմանյան դիսպետչերական կետ
08:35 Շիրազի դիսպետչերական կետ
08:40 Սեբաստյայի դիսպետչերական կետ
08:40 Սեբաստյայի դիսպետչերական կետ
08:50 Ռաֆֆու դիսպետչերական կետ
08:55 Անդրանիկի հրապարակ դիսպետչերական կետ
09:00 Ռաֆֆու դիսպետչերական կետ
09:05 Բագրատունյաց դիսպետչերական կետ
09:10 Գարեգին Նժդեհի հրապարակ դիսպետչերական կետ
09:15 Բագրատունյաց դիսպետչերական կետ
09:20 Աշխատանքի հրապարակ դիսպետչերական կետ
09:25 Արշակունյաց դիսպետչերական կետ
09:30 Գարեգին Նժդեհի փ. դիսպետչերական կետ
09:35 Հայրենիք կինոթատրոն (Վստրեչ) դիսպետչերական կետ
09:40 Ռոստովյան դիսպետչերական կետ
09:45 Մուրացան ԲԿ
09:50 Աթոյան դիսպետչերական կետ
09:55 Բելինսկու դիսպետչերական կետ
10:00 Խորենացի դիսպետչերական կետ
10:05 Նար Դոսի դիսպետչերական կետ
10:10 Չարենց դիսպետչերական կետ
10:15 Աբովյան դիսպետչերական կետ
10:20 Կորյուն դիսպետչերական կետ
10:25 Հերացու
10:30 Աբովյան փողոց (Հետադարձը նույն ուղեգծով)»,-նշված է հայտարարության մեջ։

Ձեզ կեհաքրքրի...