Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

Arhestakan shncharutyan sarq

Վարչապետն այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին։

Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին:

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Ձեզ կեհաքրքրի...