Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպան եղել

inqnaspan e eghel

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպան եղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է գյուղապետ Հակոբ Ավետյանը. «Նա տան մեծն էր և ինքնասպանության փաստը մեզ համար հանելուկ է: Լավ ընտանիքից էր, ֆինանսական խնդիրներ չունեին, տանը հարբեցողներ չկային: Այսօր եմ հանդիպել ծնողներին, ովքեր ևս չգիտեն, թե երեխան ինչու է նման բան արել»:

Ավետյանի խոսքով՝ երեխան վերջին շրջանում համակարգչային խաղեր շատ է խաղացել. «Իսկ այդ խաղերում, բոլորս գիտենք՝ արյուն ու սպանություն է: Տարօրինակ է այն, որ երեխան թելը օղակ չէր սարքել՝ ինչ-որ անհասկանալի ձևով էր  արված: Հնարավոր է՝ ցանկացել է երեխաներին վախեցնել կամ ինչ-որ բան փորձել, գուցե սա անփութության հետևանք է: Բոլոր վարկածների շուրջ մտածում ենք, քանի որ  այս ամենը խիստ ցավալի է»:

Գյուղապետը նաև նշել է, որ չկա որևէ պատճառ, որը կարող էր հիմք հանդիսանալ այդ քայլին:

Ձեզ կեհաքրքրի...