Քննարկվում է տեղում թեստեր արտադրելու հարցը. Ավինյան

11

 

ՀՀ Կառավարության մամուլի սրահում  ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև թեստերի քանակի և դրա անհրաժեշտ պաշարի հրատապությանը։

«Թեստավորման քանակների ավելացումը մեր գերակա խնդիրներից մեկն է: Երեկ 400 թեստավորում ենք իրականացրել, որն այս փուլում ամենաճշգրիտն է, այն իրականացվում է լաբորատոր պայմաններում»,- հայտնեց Ավինյանը:

Նա նշեց, որ արդեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրահանգով այս կարողությունների ավելացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

«Ապրիլի 6-ին ինքնաթիռ ենք ուղարկելու, որը տարաբնույթ սարքավորումների ու անհրաժեշտ առաջին անհրաժեշտության սարքավորումների թվում նաև 60 000 թեստ է բերելու Հայաստանի Հանրապետություն: Ես ուզում եմ նաև տեղեկացնել, որ այս պահի դրությամբ մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրության հարցը: Հումքի առումով կաջակցենք: Սա մեխանիկական, մարդկային աշխատուժ ենթադրող գործառույթ է լինելու»,- ասաց նա:

Ավինյանը հայտնեց, որ նախնական քննարկումներով՝ իրականացվելու է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանան ապահովել:

 

aurora news

Ձեզ կեհաքրքրի...