Հայաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ պացիենտ. առողջացածների թիվը հասավ 31-ի

aroxj

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ պացիենտ առողջացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են»,-տեղեկացրել է Թորոսյանն ու բոլորին մաղթել առողջություն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։

 

Ձեզ կեհաքրքրի...