ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը

Patvastanyut

Կորոնավիրուսից պաշտպանության համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական դեղաչափը կստանա մարտի 16-ին, հաղորդել Է AP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սիեթլի Kaiser Permanente Washington Health Research Institute հետազոտական ինստիտուտում փորձարկումները կանցկացվեն 45 երիտասարդ, առողջ կամավորների վրա պատվաստանյութի տարբեր դեղաչափերով, որը մշակել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) եւ Moderna Inc. ընկերությունը:
Առողջապահության բնագավառի աղբյուրները նշում են, որ պոտենցիալ պատվաստանյութի լիարժեք ներդրման համար կպահանջվի 12-ից մինչեւ 18 ամիս:
«Գիտափորձի մասնակիցների վարակման հավանանականությունը բացառված Է, քանի որ նմուշները վիրուս չեն պարունակում: Փորձարկման խնդիրն Է՝ համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի հետեւանքներ չունեն, ինչից հետո կարելի կլինի ձեռնամուխ լինել ավելի լայն փորձարկումների»,- նշում Է գործակալության աղբյուրը:
Բացի դրանից, Inovio Pharmaceuticals ընկերությունը փորձում Է իր պատվաստանյութի փորձարկումները մի քանի տասնյակ կամավորների մասնակցությամբ սկսել հաջորդ ամսին Փենսիլվանիայի համալսարանում եւ Միսուրիի նահանգի Քանզաս Սիթի փորձարարական կենտրոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ձեզ կեհաքրքրի...