Վրացական բանկերը կորոնավիրուսի պատճառով 3 ամսով հետաձգում են վարկերի մարումը
Aliq.ge-ն գրում է, որ Վրաստանի խոշորագույն բանկերը՝ «Bank of Georgia»-ն (Սաքարթվելոս բանկը) և «TBC»-ն, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, օգտատերերին եռամսյա արտոնություն են սահմանում:
«Սաքարթվելոս բանկը» հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքատեղիներում մարդկանց քանակի նվազեցման նպատակով բանկը եռամսյա արտոնություն է տալիս ֆիզիկական անձանց:
Այսօրվանից սկսած՝ 3 ամսվա ընթացքում, օգտատերերը, որոնք պետք է վճարեին վարկը, հնարավորություն կունենան մինչև մայիս ներառյալ հետաձգել ամենամսյա վճարը:
Վարկերի վճարումը 3 ամսով հետաձգել է նաև «TBC» բանկը, որը առաջարկում է եռամսյա արտոնյալ ժամկետ՝ բոլոր ֆիզիկական անձանց, միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև զբոսաշրջության, սննդի և արդյունաբերության այլ ոլորտների վարկառուներին:
auroranews.am