ԱԱԾ տնօրենի և Առողջապահության նախարարի հետ այցելել ենք օդանավակայան. փոխվարչապետ

Ayc odanavakayan

Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի, առողջապահության նախարարի հետ այցելել է օդանավակայան: Ավինյանն ասաց, թե այս պահի դրությամբ արդեն իսկ կանոնակարգված պետք է տեղի ունենա Հայաստան ժամանողների ջերմաչափումը: «Պետք է բոլոր ժամանողները լրացնեն քարտեր, այլ պարագայում նրանք հնարավորություն չպետք է ունենան մուտք գործելո»,-ասաց Ավինյանը: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, թե խստացվել է հսկողությունը օդանավակայանում: «Անկախ ուղղությունից՝ բոլոր ուղևորները լրացնում են քարտեր, ովքեր ինքնաթիռում չեն լրացրել, վայրէջքից հետո պարտադիր լրացնում են, որ կարողանան երկիր մուտք գործել: Այսօրվա դրությամբ՝ վեց հազար երեք հարյուր հասցեական քարտ է լրացվել»,-ասաց Ասոյանը: Նա նշեց, որ հունվարի 24-ից մինչ այսօր երեք հազար ութ հարյուր քառասուն մեկ լրացված քարտ կա:

Ձեզ կեհաքրքրի...