Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի ունեցավ աննախադեպ մուլտիմեդիա-համերգ

Մարտի 4-ին «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» հայկական փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի ունեցավ աննախադեպ մուլտիմեդիա-համերգ, որը նվիրված էր հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ:

Համերգի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին ԱՄՆ կոնգրեսի անդամներ, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցական թեմերի առաջնորդներ, բարերարներ, ամերիկահայ կազմակերպությունների, կուսակցությունների և համայնքի ներկայացուցիչներ։ Համերգին ներկա էր նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Համերգը մեկնարկեց «Դլե յամանով»՝ հռչակավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի անզուգական կատարմամբ։

Մարտի 4-ին «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» հայկական փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի ունեցավ…

Опубликовано ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Четверг, 5 марта 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...