Աբու Դաբիի գործարար շրջանակներին հետաքրքրում են Հայաստանում ներդրումային հնարավորությունները

Mec nerdrumner

Առաջիկայում սպասվում են ներդրումային խոշոր ծրագրեր: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը հանդիպում է ունեցել Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի անդամ, Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպության ներկայացուցիչ Գյուլիզար Ճոնյանի և գործարար Վարդան Մարտիրոսյանի հետ:

Վերջիններս նշել են, որ ԱՄԷ-ում, մասնավորապես, Աբու Դաբիում գործարար շրջանակները հետաքրքրված են ներդրումներ կատարելու Հայաստանի Հանրապետությունում: Հարցերի քննարկմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը ու միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության խորհրդական Տելեմակ Անանյանը:

Արմեն Ղուլարյանը համագործակցելու պատրաստակամություն է հայտնել և ներդրողներին հրավիրել է Հայաստան:

Ձեզ կեհաքրքրի...