Հակահայկական հոդված հրապարակած «Նեզավիսիմայա գազետայի» խմբագիրներն ազատվել են աշխատանքից

Azatvel e ashxatanqic

Ռուսաստանում գործող հայկական կայքերը տեղեկություն են տարածել այն մասին, որ ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովի երեք տեղակալներից երկուսը՝ Արկադի Խանցեվիչը և Անդրեյ Ռիսկինը, աշխատանքից ազատվել են:

Ըստ լրատվական աղբյուրների՝ պաշտոնանկությունների պատճառը սումգայիթյան ջարդերի մասին Լև Ասկերովի հայտնի հակահայկական հոդվածի հրապարակումն էր: Նշենք, որ հոդվածը պարունակում է ոչ միայն անհեթեթ պնդումներ և պատմություն կեղծելու փորձեր, այլև կասկածներ է առաջացնում լրատվամիջոցի օբյեկտիվության և անկաշառության վերաբերյալ, հայտնում է RegionMonitor-ը։

Թերթի կայքէջ մուտք գործելիս երեւում է, որ Արկադի Խանցեվիչի եւ Անդրեյ Ռիսկինի փոխարեն արդեն նշված են այլ անուններ: Վերջիններիս անունները բացակայում են:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Говорит Москва»-ին հայտնել էր, որ վերոնշյալ հոդվածի առնչությամբ դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել էթնիկական ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...