Կորոնավիրուսից պաշտպանվելու բարձր ցուցանիշ Հայաստանում. Preventepidemics.org

Amenalav payqarogh erkir

Աշխարհում կորոնավիրուսի՝ ժամանակի ու տարածության առումով, զարգացման միտումների մասին արագ ու հեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ Preventepidemics.org պարբերականից: Սա մի հարթակ է, որն իրազեկում է վարակի ու տարբեր երկրների վրա համաճարակի ազդեցության, տարբեր պետությունների՝ կորոնավիրուսին դիմագրավելու և անվտանգության միջոցներ կիրառելու մասին: Տեղեկատվական հարթակն անդրադարձել է նաև Հայաստանին, մեր երկրում վարակի դեմ պայքարին ու պատրաստվածության աստիճանին:

Ըստ Preventepidemics.org կայքի՝ աշխարհի տարբեր երկրներում օրական բռնկվում են վարակի հարյուրավոր դեպքեր, որոնք կարող են գլոբալ ճանապարհորդությունների միջոցով տարածվել 36 ժամվա ընթացքում: Պարբերականը նշում է, որ մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում համաճարակին դեմ պայքարի աջակցության հարցում: Preventepidemics.org հարթակն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը վարակի ոչ մի դեպք չունի: Հայաստանը հիանալի պատրաստված է հաջորդ համաճարակին: Կայքը գրում է, որ մեր երկիրն ունի ֆունկցիոնալ համակարգ, որի շնորհիվ հայտնաբերվում, կանգնեցվում և կանխարգելվում են առողջությանը սպառնացող վտանգները, սակայն պետք է շարունակել բարձր պահել հայ ժողովրդին վարակի պաշտպանիչ գործողությունների մակարդակը: Վարակից պաշտպանվելու պատրաստվածության աստիճանով (ReadyScore) Հայաստանը զբաղեցնում է 90-րդ տեղն ու աշխատում է ավելի բարելավել դիրքերը: Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է:

Ըստ Preventepidemics.org-ի, որո՞նք են Հայաստանի՝ վարակի կանխարգելման գործում ուժեղ կողմերը: Դրանք են՝ միջազգային սանիտարական համաձայնագրի համակարգումը, հաղորդակցությունը, կապը, պաշտպանությունը, կենդանական ծագմամբ հիվանդություններին դիմագրավումն ու անվտանգ սնունդը:

Հայաստանի թույլ կողմերից է միայն հակամանրէային դիմադրությունը, ինչը պարտադիր պետք է առաջնահերթություն դառնա՝ վարակը հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար:

Հարթակը գրում է, որ համաճարակից պատրաստվածությունը չի վերաբերում միայն մեր երկրին. դա համաշխարհային խնդիր է: Այս դիտարկմամբ՝ ներկայումս Հայաստանը պատրաստ չէ համաճարակին: Ինչ կպատահի, եթե համաճարակ բռնկվի հարևան Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում ու Թուրքիայում:

ReadyScore աղյուսակում Վրաստանը 57-ն է, Ադրբեջանում սպասողական վիճակ է, Իրանի ու Թուրքիայի վիճակը դեռևս անհայտ է:

Հեղինակ`Մարի Կոստանյան

Ձեզ կեհաքրքրի...