5 մլն եվրո՝ Սևանա լճի մաքրման համար. Կառավարությունը հավանություն տվեց երեք համաձայնագրի

Sevana lchi maqrman  hamar

Կառավարության հերթական նիստն այսօր մեկնարկեց համաձայնագրերի քննարկմամբ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միանգամից զեկուցեց առաջարկվող երեք համաձայնագրերի մասին:

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին զեկուցելիս փոխվարչապետը նշեց, որ դրանով նախատեսվում է 5 մլն եվրո Սևանա լճի մաքրման, 3 և 7 մլն եվրո՝ էներգաարդյունավետության համար, ևս 17 մլն եվրո հատկացվել է Հարևանության ներդրումային հարթակ գործիքով՝ Սևանի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավման նպատակով:

«Եթե մենք այս համաձայնագիրը ստորագրենք, այսուհետ ենթադրվում է ծրագրի բուն դիզայնը, կառույցի ընտրությունը և ծրագրի իրականացումը»,- ասաց փոխվարչապետը:

Երկրորդը Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագիրն է, որը, ըստ փոխվարչապետ Գրիգորյանի, շատ լավ նպատակ ունի: «Այն անձինք, որոնք ցանկանում են վերադառնալ և բիզնես նախաձեռնություններ իրականացնել Հայաստանում, տվյալ անձանց ընտանիքների անդամների բիզնես նախաձեռնությունների գրանտավորում և այն անձանց, ովքեր ցանկություն ունեն մեկնել այլ երկիր աշխատելու, իրենց բիզնես նախաձեռնությունների գրանտավորման: Այս բաղադրիչն այս պահին 3.5 միլիոն եվրո է»,- նշեց փոխվարչապետը:

Առաջարկվող երրորդ համաձայնագիրը «ՀԸԳՀ բարեփոխումների գործիք» ֆինանսավորման համաձայնագիրն է, որով, ըստ Գրիգորյանի, համաձայնագիրը կնպաստի որակի ենթակառուցվածքների բարելավմանը, այն նաև ենթադրում է քաղաքացիական հասարակության աջակցություն՝ համաձայնագրի կիրառման մոնիթորինգի համար:

Ձեզ կեհաքրքրի...