Քաղցկեղի Բուժման Ժամանակ Առաջացող Կողմնակի Էֆեկտ՝ «Գիշերային Տեսողություն»

Gisherayin tesoghutyun

Քաղցկեղի բուժման տարբեր տեսակների շարքում ֆոտոդինամիկ թերապիան, որի ժամանակ լույսը օգտագործվում է չարորակ բջիջները ոչնչացնելու համար, կարող է առաջացնել տարօրինակ բարդություն. հիվանդները հաճախ ավելի լավ են կարողանում տեսնել մթության մեջ:

Այժմ հետազոտողները պարզել են, թե ինչու է դա տեղի ունենում․ մեր աչքերի ցանցաթաղանթներում լուսազգայուն սպիտակուցը՝ ռոդոպսինը (Rhodopsin), փոխազդում է քլորին e6 (Chlorin e6) կոչվող ֆոտոսինթեզող միացության հետ: Նշենք, որ Chlorin e6-ը քաղցկեղի՝ այս եղանակով բուժման գործում կարևոր բաղադրիչներից մեկն է:

Ինչպես են տեսնում․ Եթե պարզեցված ներկայացնել, ապա՝ տեսանելի լույսը գրգռում է ցանցաթաղանթը` առանձնացնելով ռոդոպսինից, արդյունքում առաջանում է էլեկտրական ազդանշան, որն էլ վերծանվելով ուղեղի կողմից հնարավորություն է ընձեռում տեսնել։ Թույլ լուսավորության դեպքում աչքի ցանցաթաղանթը գրեթե չի գրգռվում, ինչի պատճառով թույլ լուսավորության կամ լույսի բացակայության դեպքում հնարավոր չէ տեսնել։

Սակայն, ինչպես պարզվեց, քլորինի ներարկման դեպքում ինֆրակարմիր լույսի ազդեցությամբ նույնպես տեղի է ունենում աչքի ցանցաթաղանթի գրգռում՝ ճիշտ այնպես, ինչպես տեսանելի լույսի դեպքում էր գրգռվում։

Երևույթը ավելի լավ հասկանալու համար գիտնականները օգտագործել են մոլեկուլային մակարդակի մոդելավորում՝ ատոմների տեղաշարժը գնահատելու, քիմիական կապերի առաջացումն ու խզումը հաշվարկելու համար։

Ամիսներ տևած մոդելավորուման ժամանակ կատարված միլիոնավոր հաշվարկների միջոցով հնարավոր եղավ ստանալ ինֆրակարմիր լույսի ազդեցությամբ առաջացող քիմիական ռեակցիայի մոդելը։ Այս ռեակցիանները իրականում տեղի են ունենում նանովայրկյանների ընթացքում:

Համաձայն մոդելավորման արդյունքների, chlorin e6- ը կլանում է ինֆրակարմիր ճառագայթները, որն փոխազդում է աչքի հյուսվածքի թթվածնի հետ։ Արդյունքում առաջանում է խիստ ռեակտիվ ատոմական թթվածնի, որը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները։ Որպես կողմնակի ազդեցություն, ատոմական թթվածինը կարող է նաև փոխազդել ցանցաթաղանթի հետ՝ գրգռելով նրան, որի հետևանքով կտրուկ մեծանում է գիշերային տեսողությունը:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Physical Chemistry Letters-ում:

 

 

 

 

 

 

 

 

 

www.tectocs.com/

Ձեզ կեհաքրքրի...