Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները

Rustam Badasyany vostikanutyan masin

Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները

Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր մոդելի մասին, նոր տեխնիկական միջոցների մասին:
Բարեփոխման հիմնական ուղղությունը, ամեն դեպքում, ոստիկանության ակադեմիայի վերափոխումն է և նոր, ազնիվ կադրերի պատրաստումը պարեկային ծառայության համար: Մեկնարկը շուտով:

Ռուստամ Բադասյան

Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր հանրության շրջանում ոստիկանության ընկալումը հանրային վստահության առումով տարբեր աստիճաններ է արձանագրել։ Սա պայմանավորված է եղել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգանքների համադրությամբ, մասնավորապես՝ մի կողմից խորհրդային ժամանակաշրջանի կարծրացած ընկալումներով և արդեն անկախ պետության ոստիկանության կողմից նույն խորհրդային միլիցիայի գործելակերպին որոշ ասպեկտների պահպանման պրակտիկայով, իսկ մյուս կողմից՝ անվտանգության ժամանակակից մարտահրավերները դիմակայելու և հասցեագրելու անբավարար կարողություններով, անբավարար ֆինանսավորմամբ և որպես արմատական պատճառ՝ ոստիկանության մասնագիտական կրթական և պատրաստման համակարգի արժեքային փոփոխությունների դանդաղությամբ, իսկ որոշ ուղղություններով՝ այդ փոփոխությունների իսպառ բացակայությամբ։

Հետխորհրդային պետություններից շատերում անկախացումից ի վեր միլիցիա անվանումը փոխվել է պոլիցիա, պոլիս (ոստիկանություն), սակայն ժողովրդավարական արժեքային ու բովանդակային կայուն փոփոխությունները հաջողվել են թերևս քչաթիվ նման պետություններում։

Նկատի ունենալով մեր պետությունում հանցավորության աստիճանի  համեմատաբար ցածր աստիճանը Հայաստանում ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ոստիկանության ծառայություն ունենալու իրական անհրաժեշտությամբ, տարիներ ի վեր բարձրաձայնված հանրային պահանջով և անկեղծ քաղաքական կամքի առկայությամբ։

Պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջն անհրաժեշտ է փոխել հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի։

Այս ոլորտում նման կայուն փոփոխությանը հնարավոր է հասնել պետության ու հանրության երկխոսության միջոցով՝ ոստիկանությունում ինստիտուցիոնալ փոփոխությունների (արժեքային, բովանդակային, միջավայրային և նյութական հագեցվածության) իրականացման ճանապարհով, բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքում ներառական մասնագիտական քննարկումների միջոցով և իհարկե, փոփոխությունների մասին գրագետ ու թիրախային ռազմավարական հաղորդակցության իրականացմամբ։

Հաշվի առնելով այլ պետություններում իրականացված ոստիկանության բարեփոխումների փորձը՝ հասարակական երկխոսությունն ու ռազմավարական հաղորդակցությունը երկրաժամկետ, կայուն և զգալի փոփոխությունների կարևոր գրավական են։

Մյուս կողմից,  նկատի ունենալով ոլորտի առանձնահատկությունը՝ անհրաժեշտ է լիակատար սիներգիա ապահովել Կառավարության կողմից ոլորտային բարեփոխումների ծրագրերի, մասնավորապես՝ Ազգային անվտանգության, դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ծառայության, մարդու իրավունքների պաշտպանության և ոլորտային բարեփոխումների մյուս ռազմավարությունների և իհարկե, ամփոփման փուլում գտնվող քրեական նոր օրենսդրության հետ։

✅Սկսում ենք ՀՀ ոստիկանության բարեփոխումները:Շատերը կխոսեն նախարարության ստեղծման մասին, քրեական ոստիկանության նոր…

Опубликовано Ռուստամ Բադասյան / Rustam Badasyan Понедельник, 10 февраля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...