Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը. Արսեն Թորոսյան
Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը՝ մյուս շաբաթ ԱԺ-ում քննարկվելիք ծխախոտային օրինագծին ընդառաջ։ Այն անցնում է մոլորեցնելու բոլոր սահմանները, հրահրում մարդկանց «պաշտպանելու» սեփական առողջությունը և կյանքը վտանգելու «իրավունքը», ինչպես նաև կոչ անում ԱԺ պատգամավորներին՝ դեմ քվեարկել սեփական երկրի քաղաքացիների առողջության պահպանմանը միտված օրինագծին։
Ձեռագիրը նոր չէ, ամբողջ աշխարհում է այն այդպիսին և շատ երկրներ են բախվել նման վնասակար գործունեությանը և հաղթահարել այն։ Մենք նույնպես կհաղթահարենք այն՝ շնորհիվ մեր քաղաքական գործիչների բարձր քաղաքացիական գիտակցության, որոնք չեն տրվի նման սադրանքներին։
Միայն մի արդյունաբերություն կա աշխարհում, որ սպանում է իր իսկ հաճախորդներին… գուշակեք՝ որն է…
‼️Ինդուստրիան «պատերազմ» է հայտարարել մեր քաղաքացիների առողջությանը՝ մյուս շաբաթ ԱԺ-ում քննարկվելիք ծխախոտային օրինագծին…
Опубликовано Arsen Torosyan Суббота, 8 февраля 2020 г.