Airbnb Ընկերությունը Օգտագործելով Արհեստական Բանականությունը Կկարողանա Կանխատեսել Հաճախորդների Անձնային բնութագրերը.

Arhestakan banakanutyun

Բնակարանի կարճաժամկետ վարձակալությամբ զբաղվող Airbnb ծառայությունը ներկայացրել է Արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիա, որն օգտագործելով հաճախորդի վերաբերյալ համացանցում առկա տեղեկությունից, կարող է վերլուծել և կանխատեսել նրա անձնային բնութագրերը․ չէ՞ որ հյուրը կարող է հուսալի չլինել։

Տեխնոլոգիան  հաշվի է առնում ամեն ինչ՝ օգտատերերի քրեական գրառումներից մինչև նրանց՝ սոցիալական լրատվամիջոցներում արված գրառումներն ու ճանապարհային երթևեկության խախտումների համար տուգանքները։ Ընդհանրացնելով ստացված տեղեկությունները, ԱԲ-ն գնահատում է այդ անձի  «անվստահելի» հատկություններ ցուցաբերելու հավանականությունը` ներառյալ նարցիսիզմը, մաքիավելականությունը և նույնիսկ՝ հոգեվիճակը (օրինակ, փսիխոզ):

Ֆոնային ստուգման տեխնոլոգիան (The background check technology)  նախագծել է Trooly կազմակերպությունը, որն 2017թ․-ից պատկանում է Airbnb-ին: Սակայն վերջինս հստակ չի հայտնում, թե ինչպես են նրանք փոխել այս տեխնոլոգիան և ինչ ալգորիթմներ է օգտագործում ԱԲ-ն՝ սոցիալական ցանցերում էջերը վերլուծելու համար: Պաշտոնական կայքում միայն նշվում է, որ համակարգը սպասված արդյունքը ստանալու համար մշակում է «հարյուրավոր տվյալներ»։

Airbnb ծառայությունը տարիներ շարունակ փորձում է նվազագույնի հասցնել հյուրերի կողմից վարձակալած տարածքներին պատճառված վնասներըը: Նրանք հույս ունեն, որ նոր տեխնոլոգիայի կիրառումը կօգնի իրագործել այս նպատակը։

Դժվար է ասել, թե արդյո՞ք ԱԲ-ն իսկապես կարող կանխատեսել մարդու՝ հոգեպես առողջ, կամ՝ վտանգավոր լինելը, այնուամենայնիվ ընկերությունը վստահ է, որ հասնելու են սպասված արդյունքին։

Հ․գ․

Հիշու՞մ եք  Tom Cruise -ի Minority Report ֆիլմը, 2002թ․ Այս ֆիլմում գլխավոր գաղափարը այն է, որ կա մի կենտրոն (այս դեպքւոմ 3 պայծառատեսներ), որոնք կարող են կանխագուշակել մարդու վարքագիծը և տեսնել հանցագործությունը մի քանի րոպե առաջ։ Եվ այժմ մենք ականատեսն ենք նման տեխնոլոգիայի ծնունդին և զարգացմանը՝ կանխատեսել մարդու վարքագիծը և համապատասխան միջոցներ ձեռնարկել, մինչև նա կգործի։

Այն, ինչ երեկ անիրական էր, այսօր իրողություն է․․․ Բարի գալուս գիտության աշխարհ՝ հնարավորությունների ու տագնապի աշխարհ։

 

 

 

 

 

 

 

 

https://www.tectocs.com/

Ձեզ կեհաքրքրի...