Փոխվել է Շենգեն վիզայի տրամադրման կարգը.

Shengenyan visa stanalu nor kargy

Close-up page of passport with Schengen visa

Շենգեն վիզայի տրամադրման կանոնները փոփոխվել են՝ տեղեկացնում են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Ըստ նոր փոփոխությունների՝ վիզայի համար պետք է հայտ ներկայացնել նախատեսվող ճամփորդությունից 6 ամիս առաջ՝ նախորդ 3 ամսվա փոխարեն:

Մի շարք երկրների համար Շենգեն վիզայի գինը բարձրացել է, բայց ՀՀ քաղաքացիներին դա չի վերաբերում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գինը ՀՀ քաղաքացիների համար շարունակելու է մնալ 35 եվրո։

Ձեզ կեհաքրքրի...