Վիճաբանության մասնակիցների ինքնությունը հայտնի է. ինքնաձիգով կրակել են ոտքին

Նոյեմբերի 26-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկորային կոտրվածք, ոսկրային դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալաշկերտ գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է հողամասում գործ անելիս:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի եւ Մեծամորի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Արեւիկ գյուղից Ալաշկերտ տանող ճանապարհի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով կրակել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու ոտքին՝ պատճառելով վնասվածք:

Պարզվել է վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 2 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, կոտրված փայտեր, ավտոմեքենայի կոտրված ապակիներ եւ արնանման հետքեր:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112, 235 եւ 185 հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցներին եւ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

news.am

Ձեզ կեհաքրքրի...