ԵՊՀ ուսանողները նստացույց են անում

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների «Հանուն ազգային կրթության» նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 27-ին, հավաքվել են ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ:

Նրանք աշխատասենյակի մոտ նստացույց են անում՝ պահանջով, որ ռեկտորի պաշտոնակատարն ընդունի իրենց: Երիտասարդների բողոքը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի դեմ է:

Իսկ բուհի ներսում՝ ռեկտորի աշխատասենյակի մոտ բողոքն արտահայտելու պատճառը ռեկտորի ԺՊ-ին ուղղված նամակն է, որի պատասխանն իրենց չի գոհացրել: Նամակով նրանք Գեղամ Գեւորգյանից պահանջել էին գիտխորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու համար ոչ միայն բուհերում նոր նախագծով «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դառնալը, այլ նաեւ դասախոսների հետ  հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի պահվածքը: Ռեկտորը պատասխան նամակով հայտնել է, որ վիճահարույց օրենքի նախագծի շուրջ դասախոսական կազմի առարկություններն ուղարկվել են նախարարություն, իսկ երկրորդ կետի մասին պատասխանում նշվել է, որ իրենք նման լիազորություն չունեն:

Ձեզ կեհաքրքրի...