Ցուցարարաները խափանել են Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը
Քաղաքացիական անհնազանդության ակցիաների հետևանքով կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ քաղաքացիներ իրականացնում են իրենց անհնազանդության ակցիան` խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը: Այս պահին մետրոպոլիտենը փակ է: Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- նշեց Խաչատրյանը: