Վարանդայի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) աշխատանքներ իրականացնելիս ականի վրա պայթել է Եվլախի շրջանի մի բնակիչ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանցին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: