Դեսպան Սոս Ավետիսյանն այսօր հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին ու խորհրդարանական համագործակցությանը։ Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Կոնգրեսի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականությունը և ընդգծել միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությունն այս կապակցությամբ։...