Ավազակային հարձակում Երևանում. երկաթյա ձողով հարվածել են «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետի աշխատակցի գլխին ու հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 22-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 130 և...