«Եռաբլուր»-ում տեղի ունեցավ զինծառայող Արթուր Մուրադյանի հուղարկավորության արարողությունը
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած և հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուղարկավորությանը մասնակցում էր ՀՀ Պաշտպանության...