Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահող
Հեռավար կարգով հոկտեմբերի 7-ին կայացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի լիագումար նիստը, որի ընթացքում որոշումներ են ընդունվել կառույցի 2021-2025 թթ. Ռազմավարական և կապիտալի շրջանակի վերաբերյալ և հաստատվել է Բանկի հաշվետվությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին...