ՀՀ դատախազությունը նախաձեռնելու է Առաջին ատյանի դատարանի դատական այդ ակտը ընդունած դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց: Ռոբերտ Պապոյանն այն դատավորն է, որը հունիսի 21-ին Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու մասին որոշում էր կայացրել:
Սոցիալական մեդիայում ծավալված՝ քրեական գործով մեղադրյալ, ԱԺ ԲՀԿ խմբացկության ղեկավար, նույնանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման շուրջ հանրային դիսկուրսը գործի ելքով շահագրգիռ առանձին...