Փրկարարները տան պատշգամբում հայտնաբերել են դի
Սեպտեմբերի 10-ին, ժամը 12։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 121 շենքի բնակարաններից մեկի դուռը բաց է, բնակիչը չի արձագանքում հարևանների կանչերին (ենթադրվում է, որ գտնվում է ներսում):
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տան փակ պատշգամբում հայտնաբերել են Արթուր Ա․-ի (ծնված 1980 թ․) դին։