Ո՞ր շներն են համարվում ագրեսիվ, զբոսանքի ժամանակ պետք է դնչկալ ունենան․ քաղաքապետի որոշում

shner

 Երևանի քաղաքապետը՝ դեռևս 2012 թվականին, հիմք ընդունելով Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտորի 27.03.2012 թվականի N 44/01-11-486 գրությունը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի հոկտեմբերի 24-ի N 312-Ն որոշմամբ հաստատված կանոնների 24-րդ կետի 1-ին ենթակետով որոշում է ստորագրել, որով սահմանվել է ագրեսիվ շների ցանկը՝ համաձայն հավելվածի:

Ըստ ցանկի, այդ շներն են․

Ցեղատեսակները և խառնացեղերը

Ամերիկյան բուլդոգ
պիտբուլտերյեր
Արգենտինական դոգ
Ստաֆորդշիրական բուլտերյեր
Գերմանական դոգ
Բելգիական հովվաշուն
Կարտիական հովվաշուն
Կովկասյան հովվաշուն (գելխեղդ)
Միջինասիական հովվաշուն
Մոսկովյան պահակային
Ռուսական սև տերյեր
Պիրենյան լեռնային շուն
Ակիտա-ինու
Բուլմաստիֆ
Բուլտերյեր
Դոբերման պինչեր
Կանգալ
Կանե-կորսո
Մաստիֆ
Մաստինո նեապոլիտանո
Յակտերյեր
Ռոթֆեյլեր

Երևանի ավագանու որոշմամբ սահմանվում են Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները։ Ըստ որոշման, շների զբոսանքն իրականացնելու ժամանակ տիրապետողը պետք է ապահովի շրջապատող անձանց անվտանգությունը։

Շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է՝

1) շանը տարածքից դուրս բերել կամ ներս տանել կապով, որի երկարությունը թույլ է տալիս հսկել շան վարքը: Մարդկանց և ուրիշ կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային և այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ և վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ` ագրեսիվ շուն) պետք է ունենան դնչկալներ։ Ագրեսիվ շների ցանկը սահմանում է Երևանի քաղաքապետը,

2) ագրեսիվ շանը պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում և երթևեկության հատման մասերում։

Բնակելի թաղամասերում ագրեսիվ շների զբոսանքը թույլատրվում է իրականացնել միայն դնչկալի և կապի առկայության դեպքում:

Հասարակական վայրերում տիրապետողը պետք է ագրեսիվ շանը պահի կարճ կապի վրա և դնչկալով,

3) առանց դնչկալի և կապի շանը զբոսանքի տանելու առանձնացված վայրերը սահմանվում են Երևանի քաղաքապետի կողմից։

Ճանապարհը կամ երթևեկելի մասն անցնելիս, ինչպես նաև մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով, տիրապետողը պարտավոր է կենդանուն պահել կարճ կապի վրա։

Տիրապետողները պարտավոր են թույլ չտալ մայթերի կամ այլ հանրային օգտագործման տարածքների աղտոտումը կենդանու զբոսանքի ընթացքում, ինչպես նաև պարտավոր են մաքրել դրանց կենսագործունեության արդյունքները։

Շներ տիրապետողներն իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում։

Իրավաբան.net

Ձեզ կեհաքրքրի...