Մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը
Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:
Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:
Նախագծով նաև սահմանվում է, որ, հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թ. հուլիսի 2-ի N 1128-Ն որոշումը՝ փոփոխություններ կատարել Երևանի 2020 թվականի բյուջեում:
«Երևանի 2020 թվականի բյուջեի եկամտային մասի նպատակային հատկացումներն ավելացնել 60 միլիոն 14 հազար դրամով, որը Երևանի 2020 թվականի բյուջեի ծախսային մասում նախատեսվում է ուղղել ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի կառուցման աշխատանքների իրականացման համար»,- ասաց Արևշատյանը: