Ամերիկացի հրապարակախոսը ներկայացրել է ՆԱՏՕ-ի «աներևակայելի սխալները»
Ամերիկացի հրապարակախոս Թոմ Ռոգանի խոսքով, ռուսական կործանիչների կողմից ամերիկյան ռազմական ինքնաթիռների հաջող գաղտնալսումները բացահայտում են ՆԱՏՕ-ի մի շարք անհավանական սխալները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նա որպես օրինակ ներկայացրել է իրավիճակները, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 28-ին, երբ Բալթիկ և Սև ծովերի վրայով ռուսական «Սու -27» կործանիչները խափանել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «B-52» ռմբակոծիչները, որոնք մոտենում էին Ռուսաստանի սահմանին:
Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ն պետք է կանխատեսեր ռուսական ինքնաթիռների կողմից ամերիկյան ինքնաթիռների խափանման հավանականությունը, քանի որ Մոսկվան չի ընդունում իր սահմանների մոտ նման թռիչքները: Նա վերոնշյալ իրավիճակը համարում է դաշինքի կողմից թույլ տրված լուրջ մարտավարական կոպիտ սխալ։
Ռոգանը նաև սխալ է համարել Բալթիկ ծովի շուրջ տեղի ունեցած միջադեպը, որում Դանիայի, Լեհաստանի և Ամերիկայի ռազմաօդային ուժերը ոչինչ չեն ձեռնարկել:
Նա վստահ է՝ եթե ՆԱՏՕ-ի հրամանատարները չփոխեն իրենց մարտավարությունը, ապա պետք է շտապ հրաժարվեն իրենց պաշտոնից։
panorama.am