6 կամուրջ, 5 թունել. Վերին Լարս տանող նոր ճանապարհի մի հատվածի կառուցումը կարժենա 550 մլն դոլար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի կառավարությունը 550 մլն դոլար վարկային միջոցներ է ներգրավել Կվեշեթի բնակավայրից մինչև Կոբի ավտոմոբիլային ճանապարհի կառուցման համար: 22,7 կմ երկարությամբ ճանապարհն այդքան թանկ է, որովհետև նախատեսվում է 6 կամուրջների և 5 թունելների կառուցում: Այս ճանապարհը դեպի Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի մասն է և այդ ճանապարհի ամենադժվարանցանելի հատվածը: Չնայած վրացական ընդդիմության բողոքներին, Վրաստանի իշխանությունները մտադիր են ճանապարհը շահագործման հանձնել 2023 թվականին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: