Այդ աթոռն իրեն հարմար էր, իմ կազմվածքին հարմար չէր. Գևորգյանը չի նստում նախկին ռեկտորի «հայտնի» աթոռի վրա

Gevorgyan

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չի նստում նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի «հայտնի» աթոռի վրա, այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղամ Գևորգյանը։

«Այդ աթոռն իրեն հարմար էր, իմ կազմվածքին հարմար չէր, ես փոխել եմ այն, բայց ասեմ՝ էլի վատ աթոռի վրա չեմ նստում։

Ես այն առաջարկել եմ պարոն Սիմոնյանին, ինքը էլի ունի դրանից, հրաժարվեց։ Հիմա աթոռը ԵՊՀ-ի հանրակացարանում է», – ասաց Գեղամ Գևորգյանը։

Ձեզ կեհաքրքրի...