Այսօր Մարտունի քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ընթացքում բնակարանի բանալիներ եմ հանձնել. Արայիկ Հարությունյան

yntaniq

Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր Մարտունի քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ընթացքում բնակարանի բանալիներ եմ հանձնել անհայտ կորած ազատամարտիկի որդի, հինգ զավակների հայր Արտաշ Էդվարդի Արտաշյանին, ում հարազատ եղբայրն Արցախյան պատերազմի նահատակներից է:

Արտաշյանները, ցավոք, պատերազմի ծանր կնիքը կրող միակ ընտանիքը չեն Արցախում, բայց Աստծո բարեգթությամբ Արտաշի 5 որդիները նորից երջանկություն բերեցին այդ գերդաստանին: Բարեմաղթանքս է, որ նոր օջախը ձեռքբերումների նոր էջ բացի նրանց համար:

Նորից հավաստում եմ, որ մեր Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և իրար նեցուկ լինելով միայն կկարողանանք ապահովել ցանկալի արդյունք:

Ձեզ կեհաքրքրի...