Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

prkararner

Օգոստոսի 21-ին, ժամը 16։47-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները ոտքով բարձրացել են Թթուջուր գյուղի անտառ. նրանցից մեկը գտնվում է անգիտակից վիճակում: Վատառողջ քաղաքացուն անտառից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Բժիշկները քաղաքացի Սուսաննա Մ․-ին (ծնված 1952 թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետև փրկարարները պատգարակով մոտ 800 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Քաղաքացին հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Ձեզ կեհաքրքրի...